Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ
04.09.2013 | 17:39

Առավոտից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ պատգամավորը ասել էր, թե Հայաստանը նոյեմբերին նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Սահակյանի այդ հայտարարությունից ժամեր անց Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին: Գալուստ Սահակյանին հարց էինք ուզում ուղղել` ինքը տեղյա՞կ էր, որ ՀՀԿ առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն է անելու: Քանի որ ՀՀԿ փոխնախագահին հարց ուղղելու հնարավորություն չունեցանք, մնում է ենթադրություն անել: Առաջին` եթե նա անտեղյակ էր Սերժ Սարգսյանի որոշումից, ապա ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը Մոսկվայում է փոխել որոշումը կամ էլ իր ծրագրերն ընդհանրապես չի քննարկում կուսակիցների հետ ու միանձնյա որոշում է կայացնում, իսկ թե Գալուստ Սահակյանը, տեղյակ լինելով, հակառակն էր պնդում, ապա գիտակցված վահանի դեր էր կատարում Սերժ Սարգսյանի համար, որպեսզի վերջինս անաղմուկ, բարով-խերով իր հայտարարությունն աներ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ